Մարուքյանը կարծում է՝ իշխող մեծամասնության ստեղծած մթնոլորտում անհար է ճգնաժամ հաղթահարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

էդմոն մարուքյանն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական ճգնաժամերի ժամանակ իշխանությունը գնում է զիջումների, քննարկումների, լսում կարծիքներ, առաջարկներ ու փնտրում ելքեր:

Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ իշխանությունը փորձում է հնարավորինս թույլ չտալ քննարկումներ, խլում ընդդիմության՝ իր քվոտայով հասանելիք ԱԺ մշտական հանձնաժողովի պաշտոնը, հայտարարում, որ երկրի լրջագույն խնդիրը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն է։ 

Այս պայմաններում, որքան էլ մեծ լինի մեր ցանկությունը նպաստելու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, դա ուղղակի անհարին է դառնում իշխող մեծամասնության ստեղծած մթնոլորտում»։

--00—ԼՄ