«Հիշեցի Թուրքիայում 1960 թ.-ն». թուրքագետն արձագանքում է իմքայլական պատգամավորի ելույթին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

թուրքագետ

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանի երեկվա հայտարարությանը, թե երկրի լրջագույն խնդիրներից է խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությանը։

«Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորներից մեկը մեր երկրի լրջագույն խնդիրներից է համարում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը: Պատգամավորի այս մտքերը լսելիս՝ անմիջապես հիշեցի Թուրքիայում 1960 թ. իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները և փոխադարձ գնահատականները:

Ստորև մեջբերում եմ նաև իմ հեղինակած «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքից մի հատված, որն ապացուցում է, որ պատմությունը ոչ միայն կրկնվելու, այլև տասնամյակներ հետո այլ երկրների քաղաքական դաշտը վարակելու հատկություն ունի:

«Արդեն 1960 թ. սկզբին Թուրքիայում քաղաքական խոր ճգնաժամ էր, վիճակը պայթյունավտանգ էր: 1960 թ. ապրիլի 18-ին իշխող կուսակցության առաջարկով ստեղծվեց արտակարգ լիազորություններ ունեցող խորհրդարանական հանձնաժողով, որը զբաղվելու էր ընդդիմության գործունեության ուսումնասիրությամբ: Հանձնաժողովը, կիրառելով իր լիազորությունները, մայիսին երեք ամսով արգելեց ընդդիմադիր ուժերին և կուսակցություններին ժողովներ, հանրահավաքներ, համագումարներ անցկացնել, մամուլում տպագրել քաղաքական բնույթի հայտարարություններ: Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունը պահանջեց հետաքննություն սկսել իշխող կուսակցության առաջնորդների և կառավարության անդամների անօրինական գործունեության վերաբերյալ, որին ի պատասխան՝ իշխող խմբակցության պատգամավորները հանդես եկան առաջարկով՝ կախաղան բարձրացնել ընդդիմության առաջնորդ Իսմեթ Ինյոնուին...»,-գրել է Ռուբեն Մելքոնյանի գրառումը:

--00—ԼՄ