Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 21 734 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19,  24News

կորոնավիրուս

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 21 734-ով, ինչը դարձել Է նվազագույնը նոյեմբերի 18-ից ի վեր:  Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հունվարի 19-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։

Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 544 151 մարդ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահան դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 586-ով։ Ընդհանուր առմամբ վարակից մահացել Է 66 623 հիվանդ:

Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 23 262-ով: Իսկ ընդամենն ապաքինվել Է 3 002 026 մարդ:

--00—ՄՀ