ՀՀ-ի համար վտանգներ կան, Թուրքիան խորամանկում է՝ փորձելով ՌԴ-ին Արցախում ԱՄՆ-ով փոխարինել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News

«Այսօր գերտերությունների միջև գնում է խորքային պայքար՝ տարածաշրջանում օգուտներ ձեռք բերելու համար։ Ամբողջ իրադրությունը շատ արագ փոխվում է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Թուրքիան մինչև հիմա համառորեն դեմ էր ամերիկացիների և ֆրանսիացիների՝ որպես Մինսկի խմբի համանախագահների մասնակցությանը արցախյան գործընթացներին՝ ասելով, որ ինքը ևս պետք է տարածաշրջանային գործընթացներին մասնակցի։ Արդյունքում համաձայնեց ՌԴ-ի հետ Արցախում մոնիթորինգային խումբ ստեղծել։  Հիմա Թուրքիայի դիրքորոշումները բոլորովին այլ են»,-ասել է Նավասարդյանը:

Դիվանագետի խոսքով՝  նախ պաշտոնական Անկարան վերջերս եվրոպացիների հետ այլ խաղ է սկսել։ Պատահական չէ, որ ԵՄ-ն հայտարարեց, թե Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել։  Փոխվել է նաև Թուրքիայի քաղաքականությունն ԱՄՆ-ի նկատմամբ։  Թուրքիան խորամանկում է՝ փորձելով ՌԴ-ին Արցախում ԱՄՆ-ով փոխարինել, ինչը մահացու վտանգներ է պարունակում ՀՀ-ի համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ