ՀՀ ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News

․

ՀՀ ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է, որ ձյան առատ տեղումների և սառցակալած լինելու պատճառով փակ է Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը, կցորդով բեռնատարների համար դժվարանցանելի են Դիլիջանի, Սպիտակի, Նոյեմբերյանի, Սարավանի և Մեղրիի ոլորանները:

Մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունը խորհուրդ է տրվում բացառապես ձմեռային անվադողերով:

--00--ԱՀ