Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Նարինե Խաչատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am-ից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Խաչատուրյանը ԿԳՄՍ փոխնախարար է նշանակվել 2019 թ. հունիսի 11-ին:

--00--ԱԹ