Շիրակի մարզում էլեկտրաշչակներ են փորձարկվելու․ ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News

հասարակական

ԱԻՆ-ը Շիրակի մարզի Փանիկ և Նոր Կյանք համայնքներում իրականացնելու է էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք համայնքում, իսկ հունվարի 26-ին՝ 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Փանիկ համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումներ: Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարիմինների հետ՝ փորձարկվելու են նշված համայնքների էլեկտրաշչակները:

Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

--0--ԿԿ