«Նրան պիտի ներկայացնեինք որպես ԱՄՆ նախագահ».Բայդենն արտասվել է մահացած որդու մասին խոսելիս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

The Independent-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Դելավեր նահանգում երդմնակալության արարողությանը նախորդած ելույթի ժամանակ հուզվել ու արտասվել:

Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին, թիմի անդամներին և ընկերներին, ինչի ընթացքում էլ հուզվել է:

«Այս ամենն ինձ համար մի քիչ հուզիչ է: Տեսե՛ք, դուք ինձ հետ եք եղել իմ ողջ կարիերայի ընթացքում՝ թե՛ լավ, թե՛ վատ շրջանում, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն ինչի համար», - արցունքները սրբելով՝ ասել է Բայդենը, ապա հավելել, որ երբ մահանա, իր սրտում կգրվի «Դելավեր». «Իրականում բոլոր Բայդենների սրտերում կգրի Դելավեր»: 

Բայդենը խոսել է նաև մահացած որդու՝ Ջոյի մասին, և կրկին չի կարողացել զսպել արցունքները, ապա բացատրել, թե ինչու է հուզված. «Եթե կա մի բան, որի համար ափսոսում եմ, այն է, որ նա (Բայդենի մահացած որդին) այստեղ չէ, քանի որ մենք այսօր պետք է նրան ներկայացնեինք որպես ԱՄՆ նախագահ»:

Հիշեցնենք՝  Բայդենի որդին Դելավեր նահանգի Ազգային գվարդիայի անդամներից է եղել: 2015-ի մայիսի 30-ին նա մահացել է գլխուղեղի ուռուցքից (գլիոբլաստոմա): Միջոցառումը տեղի է ունեցել ԱՄՆ ազգային գվարդիայի կենտրոնում, որը կրում է Բայդենի մահացած որդու՝ Ջոզեֆ Բո Բայդենի անունը:

--00—ԼՄ