ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն ասում է, որ պատերազմն անակնկալի բերեց, իր մասշտաբներով այն աննախադեպ էր, բայց իշխանությունը վերլուծում է իրավիճակն ու փորձում սխալներից դասեր քաղել:
24News-ի հետ զրույցում նա նշում է՝ բանակցություններն այնքան էին դեգրադացվել, որ Արցախի կարգավիճակի հարցը 2-րդ պլանում էր: Նա համաձայն չէ տեսակետին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է ու վերջ» հայտարարությունը մանիպուլատիվ է եղել:
Մեկնում է՝ հայտարարությունը կոնկրետ համատեքստում ու կոնկրետ ժամանակում է արվել:
«Բանակցության ժամանակ մեկ ելակետ ունենք՝ սպասարկել ՀՀ շահը: Բանակցություններում կառավարությունն արել է հնարավորը»,- հավելում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԱԹ