Փաշինյանի աջակցությունը ցույց է տալիս՝ «վնգստացողներ» ու «թաթիկներ կտրելու» երևույթը կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասում է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ստում է, երբ ասում է, թե ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձաժողովի պաշտոնն իշխանությունը խլելու միտում ունի: Բացատրում է՝ իշխանությունը կոնկրետ հիմքերով է Նաիրա Զոհրաբյանին զրկել հանձնաժողովի նախագահի պաշտոնից, բայց ըստ Դոնթի բանաձևի՝ հանձնաժողովի նախագահության տնօրինողը ԲՀԿ խմբակցությունն է, հետևաբար՝ խմբակցությունը կարող է հանձնաժողովի նախագահի մեկ այլ թեկնածու առաջադրել:

24News-ի դիտարկումը, թե իշխանությունն ինչո՞ւ է դյուրագրգիռ միայն ընդդիմադիրների արած արտահայտություններից (խոսքը Զոհրաբյանի «ժեխ» արտահայտության մասին է), ու, ինչո՞ւ, օրինակ, քննարկման հարց չի դարձնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վնգստացողներ», «թաթիկներ կտրել» արտահայտությունը, Գրիգորյանն այսպես է մեկնաբանում. «Մեղավորությունը վարչապետինը չէ, որ վնգաստացողներ կան, ինքը խոսում է երևույթից, տալիս գնահատականներ: «Թաթիկները կտրել» արտահայտությունն ալեգորիկ է, խոսքը որևէ մեկի վերջույթները կտրելու մասին չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ