Հաստատվել է COVID-19-ի 307 նոր դեպք․ ապաքինվել է 189, մահացել՝ 5 պացիենտ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

կորոնավիրուս

Հունվարի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165 529 դեպք, որոնցից 154 046-ն` առողջացած, 3021-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7719 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 630 604 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2199 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք: Ունենք 189 առողջացած և  մահվան 5 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 742 է:

  --00—ՄՀ