Առողջապահության նախարարի նախկին տեղակալը նշանակվեց Շիրակի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Կառավարության՝ հունվարի 21-ի նիստի ժամանակ որոշում կայացվեց Տիգրան Պետրոսյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել, և մեկ այլ որոշմամբ Շիրակի մարզպետ նշանակել Հովհաննես Հարությունյանին:

«Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին մանավանդ այս դժվարին ժամանակներում»,-հայտարարեց Հովհաննես Հարությունյանը և շնորհակալություն հայտնեց վստահության համար:

ՀՀ վարչապետը հավելեց, որ Հովհաննես Հարությունյանը նախկինում էլ զբաղեցրել է պետական բարձր պաշտոն. եղել է առողջապահության նախարարի տեղակալ:

--00—ԼՄ