Վրաստանում COVID-19-ով վարակվածների թիվը վերջին 1 օրում աճել է 1137-ով, մահացել է 11 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նկար

StopCov պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին 1 օրում աճել է 1137-ով: Մահացել է 11 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը երկրում 251 հազար 71 է, որից ապաքինվել է 238 հազար 101 պացիենտ, մահացել՝ 2998-ը:

Վրաստանում վերջին 1 օրում կատարվել է 17019 թեստ, այդ թվում՝ 9 840-ը հակամարմինների ստուգման, իսկ 7179-ը՝ ՊՇՌ թեստեր:

Վրաստանում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 3478 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 536 մարդ: 41 վարակակիր է Վրաստան է եկել ուրիշ երկրներից:

--00—ԼՄ