Սիրիական Քրդստանում կռվող Նուբար Օզանյանի անվան ջոկատը հարգել է Հրանտ Դինքի հիշատակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

Սիրիական Քրդստանում կռվող Նուբար Օզանյանի անվան ջոկատը զորահանդեսով հարգել է հայազգի լրագրող Հրանտ Դինքի հիշատակը։

Հիշեցնենք, որ Դինքը սպանվել է Թուրքիայում։ Ջոկատի անդամները ելույթ են ունեցել հայերենով, արաբերենով և քրդերենով։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ։

Նուբար Օզանյանն, ով նաև հայտնի է մարտական անունով որպես Օրհան Բաքըրչըյան, հայազգի ռադիկալ կոմունիստ հեղափոխական էր, ով ծառայում էր որպես հրամանատար Թուրքիայի կոմունիստական կուսակցությունում/Մարքսիստ-լենինյան (ԹԿԿ/ՄԼ): Մասնակցել է մի քանի ռազմական հակամարտությունների, զոհվել է 2017 թվականին Իսլամական պետության դեմ մղվող Էր Ռաքքայի ճակատամարտի ժամանակ:

  --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս