Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին մշտապես հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

մակին

Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ստիպված եմ անդրադառնալ մամուլում տարածվող հերթական ապատեղեկատվությանը… և 1000 երրորդ անգամ ասել՝ դադարե՛ք, Ռուբեն Հայրապետյանի անունն օգտագործելով որպես top news, դիտելիություն ապահովել:

Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել, իսկ նրա հետախուզումը վաղուց դադարեցված է…

Վերջում չմոռանամ նշել՝ հետևե՛ք միայն պաշտոնական հաղորդագրություններին…»

Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, որ ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաեւ շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Որոշում է կայացվել նաև Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը և հայտարարել հետախուզում:

--00—ԼՄ