Մոսկվայում թանգարանները և մանկական կենտրոնները կգործեն․ սահմանափակումները մեղմացվում են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

Մոսկվա

 Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է մայրաքաղաքում սահմանափակումները զգալիորեն մեղմացնելու մասին։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին  Սոբյանինը հայտնել է իր բլոգում։

 Նրա հրամանագրի համաձայն՝ քոլեջները, նախադպրոցական հաստատություններն ու մարզադպրոցները, ինչպես նաև երեխաների համար նախատեսված ժամանցի հաստատությունները վերադառնում են աշխատանքի բնականոն ռիթմին, իսկ համալսարաններում մինչև փետրվարի 6-ը երկարաձգվում է հեռավար ուսուցումը:
Թատրոններում, համերգասրահներում և կինոթատրոններում հանդիսատեսի առավելագույն քանակը բարձրացվել է մինչև 50 տոկոս։

Առևտրի կենտրոններում գործող մանկական ժամանցի սենյակների համար նշված սահմանափակումները վերացվել են: Այցելուների քանակը չպետք է գերազանցի 50 տոկոսը։

Իրենց աշխատանքն են վերսկսում թանգարաններն ու գրադարանները, ինչպես նաև վերսկսում են մշակութային, ժամանցային և սպորտային միջոցառումները, որոնց մասնակիցների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի տարածքի տարողունակության 50 տոկոսը:

 --00—ՄՀ