Պատերազմի ժամանակ կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News

հասարակական

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է.

«Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից` կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։

Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 55.91 հա տարածք, որից 18.01 հա «Շիկահող» պետական արգելոցում և 37.9 հա արգելոցի հարակից տարածքներում։

 Տավուշի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 481 հա տարածք, որից 380 հա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում»։

--0--ԿԿ