Պետերբուրգում 13 պատգամավորի են ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Պետերբուրգ

Պետերբուրգում ոստիկանությունը ձերբակալել է Սմոլնինսկի քաղաքային կազմավորման 13 պատգամավորների, որոնց մեծ մասն ընդդիմության ներկայացուցիչներ են: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Վերջիններս փորձել են նիստ անցկացնել: 

Սա նույն այն պատգամավորական խորհուրդն է, որտեղ նախորդ տարեվերջին պատռել են Պուտինի նկարը: 

Ձերբակալվածներից մեկը՝ պատգամավոր Պավել Բեզումովը, պատմել է, որ իրենք ստիպված էին օգտվել տեղական վարչակազմի շենքից, քանի որ արդեն երրորդ անգամ իրենց թույլ չեն տվել պաշտոնական մուտքից օգտվել: 

Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ նրանց նկատմամբ կորոնավիրուսային սահմանափակումների խախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել:

--00--ԱԹ