«Օկուպացիային արձագանքելը Վրաստանի համար կարևոր է». Վրաստանը նոր ԱԳ նախարար ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նկար

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիին նշանակել է փոխվարչապետ: Այս մասին Գախարիան հայտարարել է կառավարության  նիստի ժամանակ, գրում է pia.ge կայքը:

Ըստ Գախարիայի՝ ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններն ու «օկուպացիային» արձագանքելը Վրաստանի համար կարևորագույն հարցեր են, ուստի Զալկալիանիի նշանակումը այդ պաշտոնին անհրաժեշտություն է:

«Հատկապես այսօր, երբ տարածաշրջանում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, միջազգային գործընկերների հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են դառնում, ինչպես նաև շատ կարևոր են 2024 թվականին ԵՄ անդամակցության հայտի ներկայացումը, հետագա ինտեգրումը ՆԱՏՕ-ին և, իհարկե, պատասխանն օկուպացիային, ուստի բավականին տրամաբանական է, որ Վրաստանի փոխվարչապետ կլինի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին»,-ասել է Գախարիան:

--00—ԼՄ