Հետևեք ինձ, եթե ցանկանում եք ապրել. Շվարցենեգերը կոչ է արել պատվաստվել կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

Շվարցենեգեր

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան պաշտոնական էջում՝ կոչ անելով հետևել իր օրինակին:

«Այսօր լավ օր էր: Երբեք այսքան ուրախ չեմ եղել հերթ կանգնելիս: Եթե կարող եք, դուք էլ միացեք ինձ և գրանցվեք՝ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալու համար: Եկեք ինձ հետ, եթե ցանկանում եք ապրել»,- գրել է նա:

--00--ԱԹ