Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ԲԴԽ անդամներ կընտրի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

թեկնածուներ

Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից հետո վաղը՝ հունվարի 22-ին խորհրդարանականներն այժմ էլ արտահերթ նիստ կգումարեն: 24News-ի տեղեկություններով պատգամավորները քննարկելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների հարցը:

ԲԴԽ անդամության թեկնածուներ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և «Սորոսի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին ղեկավար Դավիթ Խաչատուրյանին խորհրդարանականներն ընտրելու են փակ գաղտնի քվեարկությամբ:

--00--ԱԹ