Վարչական դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցն ըննդեմ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News 

կոլաժ

Այսօր Վարչական դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցը ամբողջությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ   Արմեն Խաչատրյանը։

«Վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ 2-րդ նախագահի դեմ հայցադիմում էր ներկայացրել, պահանջելով առոչինչ ճանաչել իրեն՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերը:

 --00—ՄՀ