Արդարադատության նախարարությունը կբողոքարկի Վիրաբյանին նախկին պաշտոնում վերականգնելու վճիռը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News

հասարակական

Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի ներկայացրած հայցը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը և անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը։

Դատարանը որոշել է Ամատունի Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում:

--0--ԿԿ