Վանաձոր-Դիլիջան, Մարտունի-Վարդենիս ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

սառույց

Հունվարի 21-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Դիլիջանի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Գորիսի, Սիսիանի, Ապարանի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորում են վարելիս լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00--ԱԹ