Փաշինյանը ստում է․ 94-ի պատերազմից հետո հետ բերված գերիների քանակն ավելին էր, քան հիմա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, երբ հայտարարում է, որ երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, որքան նոյեմբերի 9-ից հետո։ Արցախյան առաջին պատերազմից հետո վերադարձված գերիներիներն ավելի շատ էին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան։

«Տեղին չի պատմության գիրկն ընկնելը։ Նույնիսկ եթե անկախության ամբողջ շրջանի մասին ենք խոսում, դա այդպես չէ։ Առհասարակ հասկանալի չէ՝ ինչու՞ է այս դիսկուրսն առաջացել։ Ինչպե՞ս կարելի էր նման համեմատություն անել։ Կա խնդիր, որը պետք է լուծվի, ի՞նչ կապ ունի՝ որքան, ով, երբ, ոնց հետ բերեց։ Այդ խնդիրը պետք է լուծեն ներկա իշխանությունները, որը չեն անում, մնացած համեմատականները բացարձակ տեղին չեն այս պահի դրությամբ»,- նկատել է փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ