Հրդեհ Խոզնավար գյուղում. այրվել է երկհարկանի տուն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

հրդեհ

Հունվարի 21-ին, ժամը 13:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանը (160 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:01-ին։

--00--ԱԹ