Գլխավոր մեղավորը հողատուն է, ով բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

Շարմազանով

Բոլոր «հողատուապաշտներին»,«գրանտակերներին» ու «սորոսականներին»: Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել.

«Բավ է մեղադրեք Ռուսաստանին։ Եթե Ռուսաստանի կտրուկ միջնորդությունը չլիներ ,հողատուն կովկասցի թուրքերին էր հանձնելու Ստեփանակերտը, Ասկերանը, Գանձասարը, Մարտակերտն ու Մարտունին, ինչնպես հանձնեց Հադրութը, Շուշին, Մատաղիսն ու Թալիշը։

Գլխավոր մեղավորը հողատուն է, ով բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը։

«Նիկոլիզմի Կարթագենը »պետք է հեռանա։

Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»,- գրել է նա։

--00--ԱՀ