10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

․

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ 10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է:

Կենտրոնի ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյանի խոսքով տղայի մոտ հիվանդանոց տեղափոխվելուն պես գրանցվել է «կլինկական մահ» վիճակ՝ սրտի և շնչառության կանգով։ Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են շուրջ 1 ժամ 15 րոպե։

--00--ԱՀ