Արտակարգ դեպք՝ Կոտայքում. հայր ու որդի դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

դանակահարություն

Հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած ծակած վերք» և «կրծքավանդակի ձախից հետին պատի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Բալահովիտ գյուղի բնակիչներ, 45-ամյա Համլետ Ասրյանը և 21-ամյա Մեջլում Ասրյանը, ովքեր նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում դանակի հարվածներ են ստացել Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Արմեն Կ.-ի կողմից:

Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցել է նաև Բալահովիտ գյուղի բնակիչ, 30-ամյա Նոյ Մ.-ն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ