Վերջին 1 օրում ևս 87 արցախցի է վերադարձել Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

 

նկար
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից հունվարի 21-ին 87 արցախցի է վերադարձել Ստեփանակերտ: Նրանց տեղափոխող ավտոբուսներն ուղեկցվել են ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության կողմից:

Խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ըստ գերատեսչության՝ ընդհանուր առմամբ 50 հազար 390 արցախցի արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ իրենց մշտական բնակության վայրերը:

--00—ԼՄ