Ո՞ր ընկերություններն են 2020 թ․ խոշոր հարկատուները․ ՊԵԿ-ը ներկայացրել է ցանկը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 22,  24News 

 2020 թվականի խոշոր հարկատուների տասնյակը գլխավորում է  «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ընկերությունը։ Ընկերության վճարումները գերազանցում են 50 միլիարդ դրամը։ 2019  թվականի համեմատ ընկերության վճարումները նվազել են 6,4 միլիարդ դրամով։

«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»-ին հաջորդում է  «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որի վճարումները գերազանցում են 45 միլիարդ դրամը։  «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ը պետությանը վճարում է 41 միլիարդ դրամից ավելի հարկ,  «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերության վճարումներն անցնում են 23 միլիարդ դրամը։  «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»
 «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»,   «ՖԼԵՇ»,   «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»  «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»,  «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ընկերությունները համապատասխանաբար պետությանը վճարում են 18 794 418, 17 997 998, 16 081 319,      15 223 861, 14 706 991,   13 014 380 միլիարդ դրամ հարկ։

2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերը կազմել են հավաքագրված ընդհանուր եկամուտների 71,3 տոկոսը։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս