«Ռոմայի» հաջորդ խաղին Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 22, 24News

սպորտ

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը:

Corriere dello Sport-ի համաձայն՝ «Սպեցիայի» դեմ գավաթային հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագն ունի մկանային խնդիրներ, ինչի պատճառով «Ռոմայի» նախորդ մարզմանն աշխատել է անհատական ծրագրով: Մխիթարյանի հետ է եղել նաև իսպանացի կիսապաշտպան Պեդրոն:

«Ռոմա» - «Սպեցիա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին և կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

--0--ԿԿ