Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 22,  24News

կորոնավիրուս

Հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 903 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 251 974 է: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14827 թեստավորում, այդ թվում 7997 հակամարմինների թեստով, 6830 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 636 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 238 737 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 3022:

 --00—ՄՀ