Արցախը պետք է ապաշրջափակել. Քարվաճառի ավտոճանապարհը պետք է վերագործարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ փաստաթղթերում ողջունում ենք ապաշրջափակումը, ասում՝ շատ լավ է, պետք է շրջափակումից դուրս գանք և պետք է դուրս հանենք մեր հարևան երկրին՝ Ադրբեջանին, բայց ստացվում է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, և այն պետք է  ապաշրջափակել: Ըստ պատգամավորի՝ այդ «անարդարության» մասին օր առաջ պետք է բարձրաձայնվի:

Պատգամավորը նաև հայատարարել է, որ հետպատերազմական շրջանում օրհասական խնդիրներից մեկ Քարվաճառի ավտոճանապարհի վերագործակումն է:

«Այսօր Ճամբարակից, Մարտունուց, Վարդենիսից շատերն աշխատում են Արցախում: Նախկին 80 կմ ճանապարհի փոխարեն հիմա Արցախ են հասնում՝ 300-400 կմ կտրելով», - ասել է Թագուհի Թովմասյանը, ապա առաջարկել, որ ռուս խաղաղապահները երաշխավորեն Արցախ մեկնողների անվտանգությունը:

--00—ԼՄ