Ընդամենը երկու տարի առաջ Փաշինյանը Շուշին համարում էր Հայոց արժանապատվության միջնաբերդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում մեջբերել է 2018 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերից մեկը՝ Շուշիի մասին:

«Իսկ ընդամենը երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում էր ոչ թե ադրբեջանական քաղաք, այլ հայոց արժանապատվության միջնաբերդ»,- գրել է նա:

2018 թվականի մայիսի 8-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է, և ես նախ և առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ և շրջադարձային հաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի հենց այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը»:

--00--ԱԹ