Դանակահարության մեղադրանքով հետախուզվող 46-ամյա տղամարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 22,  24News

 

Դեպքն անցյալ տարի Հայկավան գյուղում էր եղել` օգոստոսի 3-ի գիշերը:
Երկու համագյուղացի սեղանի շուրջ ալկոհոլի ազդեցության տակ վիճել էին: Դժվար է ասել, որ խոսքի վրա, ինչի համար՝ նրանցից մեկը դանակահարել էր մյուսին: Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկացել էին դեպքից րոպեներ անց` հիվանդանոցից: Հերթապահ քույրն ահազանգել էր, որ շտապօգնության բրիգադը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 40-ամյա մի տղամարդու է բուժօգնության տեղափոխել։

Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց։ Բայց տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները։ Հայտնել էր՝ իբր ընկնելու հետևանքով է վնասվածքը ստացել։ Վնասվածքի բնույթը, սակայն, այլ բան էր հուշում, և նրա խոսքերը ոստիկաններին հավատ չէին ներշնչել։ Հայկավան մեկնած քրեական հետախույզները օպերատիվ հարցումների արդյունքում պարզել էին թե՛ դեպքի հանգամանքները և թե՛ 46-ամյա կասկածյալի ինքնությունը, որի տանը կատարվել էր դանակահարությունը։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Սակայն ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրերին կասկածյալին հայտնաբերել չհաջողվեց։
2020 թվականի դեկտեմբերի 17-ին, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, 46-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Որոնողական աշխատանքները շարունակվեցին։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների հետևողական աշխատանքի շնորհիվ հունվարի 18-ին հետախուզվողը Հայկավան գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։
Նա կալանավորվել է:
Կատարվում է քննություն:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս