Շիրինյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 22,  24News

Սայաթ Շիրանյան

Դատարանը մերժել է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ դատախազության վերաքննիչ բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Հիշում եք, չէ՞, Գնդապետ Շիրինյանի նկատմամբ մեր իրավապահ համակարգի հերթական խայտառակ գործերից մեկն էր «պատվիրվել»։ Դատավոր Պապոյանը բավարարել էր ձերբակալման դեմ մեր բողոքը՝ հատկապես հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Դատախազությունը (որն իբրև առնչություն չունի քաղաքականության կամ իշխանության հետ) վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Վերաքննիչ քրեական դատարանը ԴԱՏԱՎՈՐ Հովակիմյանի նախագահությամբ այսօր քննության առավ վերաքննիչ բողոքը, դրա դեմ ես և գործընկերներս առարկեցինք՝ նույնիսկ փոքր վկայակոչած հանգամանք վերլուծելով։ Դատարանը մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը։ Ցավում եմ, որ դատական նիստը դռնբաց չէր․․․ միաժամանակ խոստանում եմ, որ այս քրեական գործի բոլոր տվյալները հրապարակային են դարձվելու, այդ թվում գործում առկա տվյալներով, քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու և դա դեռևս չիրականացնելու մասերով»,- գրել է նա:

--00--ԱԹ