Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 22,  24News

Իրան ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: Իրանի ԱԳ նախարարը հունվարի 24-ին կլինի Ադրբեջանում:

Ավելի վաղ Զարիֆը հայտնել էր, որ մտադիր է այցելել այն երկրները, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատել:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս