ԱԱՏՄ մասնագետները հանդիպել են դպրոցների և մանկապարտեզների պատասխանատուների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ю

ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ այսօր ԱԱՏՄ մասնագետները հանդիպել են Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների 11 մանկապարտեզի և 10 դպրոցի պատասխանատուների հետ։

Տեսչական մարմնի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող վերոնշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են COVID-անվտանգության և ջերմային ռեժիմի սահմանված նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։

Զգուշացվել է, որ բողոքների առկայության դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կիրականացվի վարչարարություն։

--00--ԱՀ