Հուլիսից գիտեին՝ պատերազմ է լինելու, ոչինչ չարեցին․ ֆեյսբուքում դատողություն չեն անում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 22, 24News

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, թեև հիշում է, որ իր ծննդավայր Վարդենիսում հայերն ու ադրբեջանցիներն ապրում էին հարևանությամբ, բայցև չի մոռացել, թե ինչպես է հորեղբորը կացնահարել նրա ադրբեջանցի «ընկերը»: 24News-ի հետ զրույցում նշում է՝ ադրբեջանցու հետ հարևանություն անելն ինքը չի պատկերացնում:

Անդրառնալով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի պնդմանը, թե «այդ ո՞ւմ 18 տարեկան երեխաների հաշվին ենք ուզում ռևանշ անել», ասում է. «Իսկ այդ ո՞ւ մ  5000-ից ավելի 18 տարեկան երեխաները մահացան: Այդ ի՞նչ արկածախնդրություն էր, որ ԳՇ շտաբի պետի զգուշացումից հետո քայլեր չձեռնարկվեցին: Հուլիսից գիտեին՝ Թուրքայի մասնակցությամբ պատերազմ է լինելու, ոչինչ չարեցին, միայն Facebook-ի մակարդակով դատողություններ անելը ճիշտ չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս