Արցախում ևս 5 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել․ մարմիններն անճանաչելի են. ԱՀ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

նկար

Հունվարի 22-ին Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով որոնողական աշխատանքների արդյունքում Ֆիզուլիից հայտնաբերվել է 5 աճյուն: Բոլորը զինծառայողներ են: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«5 աճյունն էլ անճանաչելի վիճակում են, բոլորն էլ կենթարկվեն ԴՆՓ փորձաքննության», - հայտնել է Թադևոսյանը և հավելել, որ «որոնողական աշխատանքներն այսօր ևս կշարունակվեն Մատաղիս-Ֆիզուլի-Որոտան ուղղություններով։

Նոյեմբերի 9-ից մինչ օրս որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 9 ողջ մարդ։

Անի Հարությունյան

--00—ԼՄ