Կոնգրեսական Հարիսը՝ հրազենային զենքը գրպանում, փորձել է ներխուժել Ներկայացուցիչների պալատ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

նկար

Կոնգրեսում արտակարգ դեպք է գրանցվել: Մերիլենդ նահանգից ընտրված կոնգրեսական Էնդի Հարիսը՝ հրազենային զենքը գրպանում, փորձել է ներխուժել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճ, գրում է CNN-ը:

Ըստ աղբյուրի՝ սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսի անդամի մոտ հրազենային զենք է հայտնաբերվում:

CNN-ը նաև հայտնում է, որ Կոնգրեսի անդամները կարող են հրազենային զենք կրել Կոնգրեսի դահլիճներում ու Կապիտոլիումի տարածքում, եթե ունեն զինամթերք կրելու մասին լիցենզիա, սակայն օրենսդիրներին թույլ չի տրվում հրազենային զենք կրել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում:  

նկար

--00—ԼՄ