Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 23,  24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 1 892 մարդ, մահացել է 16 պացիենտ: Վերջին մեկ օրում Վրաստանում կատարվել է 16 267 թեստավորում։

Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 252 972 դեպք, այստեղից բուժվել է 240 629 մարդ, մահացել է 3 038 պացիենտ:

Կարանտինային տարածքներում գտնվում է 530 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 3 302 պացիենտ։

 --00—ՄՀ