3 օրում 6 մարմին են հանել. դիմում եմ ԳՇ պետին, որ նոր տարածքների մասին ինֆորմացիա տան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Արցախյան երկրորդ պատերազմից հետո անհետ կորած եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ վերջին 3 օրերի ընթացքում որոնողական աշխատանքների արդյունքում 6 անհետ կորածի աճյուն են գտել:

«Որոնողական աշխատանքները հիմնական վայրերում ավարտվել են, և հիմա մենք ինֆորմացիայի կարիք ունենք: Դիմում եմ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և զինվորականներին, եթե իրենց սպայական կազմից, որոնք գիտեն տեղեր (խմբ.՝ որտեղ որոնողական աշխատանքներ կիրականացվեն), թող անպայման տեղյակ պահեն, կապվեն մեզ հետ, տեղեկությունները հայտնեն»,-ասել է նա:

Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան լայվով ցույց է տվել նաև Ստեփանակերտի կենտրոնում տեղադրված պաստառը, որի վրա փակցված են անհետ կորած համարվող զինծառայողների լուսանկարները: Կա ևս մեկ պաստառ, որի վրա արդեն մահացած զինծառայողների նկարներն են:

Արսեն Ղուկասյանը նաև տեղեկացրել է, որ օրերս Արցախից վերադարձել էր Երևան՝ հանդիպելու ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս