Մահացել է հայտնի հեռուստամեկնաբան Լարի Քինգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Քինգ

87 տարեկանում մահացել է հայտնի հեռուստամեկնաբան Լարի Քինգը: Այս մասին հաղորդվում է նրա թվիթերյան էջում: Քինը մահացել է հունվարի 23-ի առավոտյան` Լոս Անջելեսի Cedars-Sinai հյուրանոցում:

Հունվարի սկզբին հեռուստամեկնաբանը հոսպիտալացվել էր. նրա մոտ կորոնավիրուսային վարակ էր հայտնաբերվել: 

2019 թ. Քինգը կաթված է տարել:

Հեռուստամեկնաբանը երկար տարիներ աշխատել է CNN-ում (1985-2010թթ. ): Larry King Live թոք շոուի շրջանակներում նրա հյուրն են եղել հայտնի քաղաքական գործիչներ, գործարարներ և այլ հայտնի մարդիկ: 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս