Առաջինը հենց Թուրքիան ու Ադրբեջանն են շահում ճանապարհների ապաշրջափակումից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News

Ադրբեջանի և Թուրքիայի հետ տրանսպորտային, տնտեսական ինտեգրման հարցը ծագել է կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո։ Հետևաբար այն առաջին հերթին բխում է հենց նրանց շահերից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը։

«Իշխանական շրջանակները շրջանառում են այն թեզը, թե տրանսպորտային հաղորդակցությունների բացումը բխում է ՀՀ-ի շահերից։ Հնարավորությունների մասին խոսելուց առաջ պետք է լուծենք անորոշությունների և ռիսկերի հարցը։ Մինչ այդ, հայտարարելը, որ դա շահավետ է ՀՀ-ին, վաղաժամ է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ կառավարությունն առայժմ ռիսկերի և հնարավորությունների գնահատում չի կատարել։

Հետպատերազմական տնտեսական վիճակի, դրամի արժեզրկման, ներդրումների և այլ թեմաների վերաբերյալ մանրամասները՝ ստորև բերվող տեսանյութում։

--0--ԿԿ