Մոսկվայի 3 օդանավակայաններում առավոտյան 19 չվերթ է հետաձգվել, 4-ը չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1
ՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ, Յանդեքսի՝ չվացուցակների մասին տվյալների համաձայն, Մոսկվայի 3 օդանավակայաններում առավոտյան 19 չվերթ հետաձգվել է, 4-ը՝ չեղարկվել:

«Վնուկովոյում» հետաձգել է 9 չվերթ, 1-ը՝ չեղարկել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 7 չվերթ, 2-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» հետաձգվել է 3 չվերթ, 1-ը՝ չեղարկվել:

Պատճառը հավանաբար եղանակային պայմաններն են: Եղանակի կանխատեսման կենտրոնից աղբյուրին հայտնել էին, որ Մոսկվայում սպասվում է մառախուղ, մինչև 5 աստիճան տաքություն, իսկ ձյան բարձրությունը կնվազի մինչև 28 սանտիմետրով:

--00—ԼՄ