Վերջին 1 օրում Ստեփանակերտ է տեղափոխվել 137 արցախցի. վերադարձածների ընդհանուր թիվը 50658 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել արցախցիների վերադարձն իրենց տներ: Վերջին 1 օրում Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է ժամանել 137 արցախցի: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 658 մարդ:

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով տեղաշարժն անվտանգ է:

Ռուս խաղաղախահները ցուցաբերում են նաև հումանիտար օգնություն, օգնում են վերականգնել քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: Իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն և իրավիճակի մոնիթորինգ 27 դիտակետերում:

--00—ԼՄ