Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել է 9 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

Հունվարի 24-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմանում Բագրևանդի փողոցում, «Հին Ջրվեժ հացատան դիմաց բախվել են «Mercedes», «Toyota Camry», «Volkswagen Passat», «Mercedes A-160», «Nissan Tida», «Nissan March», «Nissan March», «BMW» և «Տcion» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը:

նկար

Աղբյուրը նաև հայտնում է, որ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկության, տուժածներ չկան: Բոլոր վարորդները եղել են դեպքի վայրում, իսկ «Toyota Camry»-ի վարորդը ավտոմեքենան թողնելով այնտեղ, հեռացել է: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

նկար

Ըստ նախնական տեղեկության՝ բախումը տեղի է ունեցել «Toyota»-ի և «Mercedes»-ի միջև, որից հետո էլ նշված ավտոմեքենաները բախվել են կայանված մյուս ավտոմեքենաներին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս