ԱՄՆ-ում ՀՀ դեսպանների բարձր նշաձող ունենք. Մակունցի նշանակումն այն իջեցնում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակմանը։ Նա նշել է, որ այս պահին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի փոփոխությունը լավ գաղափար չէ։

«Մակունցը դիվանագիտական աշխատանքի փորձ չունի, նա Միացյալ Նահանգները չի ճանաչում, չի աշխատել այնտեղ, կրթությունը նույնպես այնտեղ չի ստացել ու ԱԳՆ-ի հետ կապ չի ունեցել։ Կարծում եմ՝ սա ազդեցություն է ունենալու աշխատանքի որակի վրա»,-ասել է Սուրեն Սարգսյանը՝ նկատելով, որ այս պահին հայ-ամերիկյան հարաբերությունները լճացած են։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ